Ադրբեջանը ԼՂ-ում կիրառում է նաև թիկունքից մոտեցված չեխական DANA հրետանի![]() 21 հոկտեմբերի 2020 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, Արցախի դեմ կիրառում է նաև թիկունքի մշտական տեղակայման վայրից առաջնագծին մոտեցված չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: Այս համակարգերն Ադրբեջանը գնել է 2017 թվականին, սակայն երրորդ երկրի միջոցով՝ ենթադրաբար Իսրայելից։ Չեխիան պաշտոնական մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ տեղյակ չէ՝ ինչպես են դրանք հասել Ադրբեջան: Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել հարավային ուղղությամբ չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Նշվում է, որ այս հրետանային կայանքներն Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում են, ինչը նշանակում է, որ դրանցով համալրվել է սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում տուժած հրետանին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |