Քոչարյանը՝ նախագահների հանդիպման մասին․ Փորձառությունն ու գիտելիքը կարևոր է բանակցությունների համար![]() 21 հոկտեմբերի 2020 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ բացատրելով, թե ինչու էին հանդիպել հայկական հանրապետությունների բոլոր նախագահները։ «Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է», - գրել է Քոչարյանը: Ավելի վաղ հանդիպել և խորհրդակցություն էին անցկացրել Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |