«Մեկը երկու դարձնենք»․ ՀՀ գործատուներին առաջարկվում է կրկնապատել աշխատողների վճարած 1000 դրամները![]() 21 հոկտեմբերի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է նոր՝ «Մեկը երկու դարձնենք» նախաձեռնությունը, որի շրջանակում ՀՀ-ում գործող յուրաքանչյուր գործատու կամ տնտեսվարող հնարավորություն է ստանում իր աշխատակիցների կողմից ամեն ամիս վճարվող 1000 դրամները կրկնապատկել՝ այսինքն՝ իր կողմից ևս 1000 դրամ ավելացնել, հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ «Թվերով ասած՝ 2019-ին մենք 1000 դրամներով ստացել ենք 7․5 մլրդ դրամ, 2020-ից հետո, եթե այս նախաձեռնությանը բոլորը միանան, ապա կկարողանանք հասնել 15 մլրդ դրամի»,- ասել է նա՝ հավելելով, որ գումարի հավաքագրման նպատակը զինծառայողների ընտանիքներին ապահովության երաշխիքներ տալն է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ընթերցեք նաև․ 50Plus նոր նախագիծն ու հեռուստամարաթոնը՝ Արցախին ու ՀՀ-ին հումանիտար աջակցության համար ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |