Կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը![]() 24 հոկտեմբերի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին, որն ուղեկցվում է խաղաղ բնակչությանը, եկեղեցիները ռմբակոծելով և պատերազմական հանցագործություններով։ «Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը։ Մենք չենք կարող պատմությանը թույլ տալ կրկնվել։ ԱՄՆ-ն, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ նրանք [Ադրբեջանը և Թուրքիան-խմբ․] չեն հաջողելու իրենց նպատակներում։ (Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ) Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան՝ եթե շարունակեն պատերազմը, հետևանքներ կլինեն, ԱՄՆ-ն անտարբեր չի մնա։ Ես կանգնած եմ Հայաստանի, կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է նա։ Նախկինում նա ևս անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել, ապա պատրաստ է Արցախի Հանրապետությունն անկախ ճանաչել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |