Viasat-ը Թուրքիային արտադրանք վաճառելիս հաշվի կառնի ԱՄՆ պետմարմինների որոշումը![]() 24 հոկտեմբերի 2020 - 23:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Viasat ընկերությունը բացահայտ կաջակցի և կիրականացնի ԱՄՆ կառավարության՝ Թուրքիա տեխնոլոգիաներ արտահանելու մասով յուրաքանչյուր որոշում։ Այս մասին ընկերությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են հոկտեմբերի 23-ին: Նման մեկնաբանություն ընկերությունն արել է այն բանից հետո, երբ բազմաթիվ հայեր ակցիա են իրականացրել գրասենյակի առաջ՝ պահանջելով դադարեցնել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիային։ Վերջինս այդ տեխնոլոգիաները կիրառում է Bayraktar անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք կիրառվում են Արցախի հայերի դեմ։ Սան-Դիեգոյի Fox5-ի փոխանցմամբ՝ ընկերության ղեկավար Քեն Փեթերմանը հայտարարել էր, որ դադարեցնում է Թուրքիային նման տեսակի արտադրանքի մատակարարումը։ Բայց PanARMENIAN.Net ին ընկերությունից հայտնել են, որ արդեն հաղորդակցային արտադրանքը վաճառել են ՆԱՏՕ-ի ադնամ Թուրքիային և ներկայումս Թուրքիային ոչ մի տեսակի արտադրանք չեն մատակարարում։ «Viasat-ը չի աջակցում անմեղ քաղաքացիականների վրա հարձակումներին։ Մենք չենք աջակցում մեր արտադրանքի և ծառայությունների կիրառմանը ցեղասպանական և ահաբեկչական ակտերի իրականացման համար։ Մենք բացահայտ կաջակցենք և կկատարենք Թուրքիա արտահանման մասով ԱՄՆ կառավարության յուրաքանյուր որոշում։ Մենք Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, վաճառել ենք կապի արտադրանք։ Ներկայումս ոչ մի արտադրանք Թուրքիային չենք մատակարարում, ինչպես նաև չենք մատուցում որևէ արբանյակային կամ այլ ծառայություն թուրք զինվորականների»,-նշվում է ընկերության նամակում։ «Մենք շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին և վճառականորեն հանդես գալ անմեղ մարդկանց մահվան դեմ դիրքերից։ Չնայած կշարունակենք հետևել ԱՄՆ կառավարության և Պետդեպարտամենտի՝ միջազգային վաճառքը և գործակցությունը համակարգող կանոններին, նաև անհապաղ այդ կառույցների հետ լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ապահովենք մատակարարվող արտադրանքի և ծառայությունների կիրառումը՝ սահմանված սկզբունքների և օրենքների խստիվ պահպանմամբ»,- նշել են Viasat-ում։ Ըստ տեղեկությունների՝ ընկերությունն ԱԹՍ-ների համար նախատեսված տուփեր և սաթելիթային կապի բաղադրիչներ է վաճառում Թուրքիային։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |