Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին![]() 24 հոկտեմբերի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ի առավոտից հայերը փակել են Իսպանիան Ֆրանսիային կապող մայրուղին։ Նրանք կոչ են անում Իսպանիային ճանաչել Արցախի անկախությունը։ Ակցիան իրականացնողների ձեռքերին Հայաստանի և Արցախի դրոշներ են։ Նրանք վանկարկում են «Հայաստան», «Էրդողան տեռորիստ»։ Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին ընդունած հայտարարությամբ կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |