Էրդողանը գուժել է Եվրոպայի անկումը![]() 25 հոկտեմբերի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերիում ունեցած ելույթում հայտարարել է, որ «ճակատ բացելով մահմեդականների դեմ», Եվրոպան մոտեցնում է իր անկումը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Էրդողանն այդ հայտարարությունն արել է՝ անդրադառնալով Բեռլինի մզկիթներից մեկում ոստիկանության գործողությանը՝ երբ, նրա խոսքով, մոտ 150 ոստիկան կոշիկով քայլել է աղոթքի գորգերի վրայով։ Ըստ Էրդողանի, նման «ոտնձգությունը Եվրոպայի քաղաքացի հանդիսացող մահմեդակնների իրավունքների դեմ» վկայում է այն մասին, որ «եվրոպական ֆաշիզմը նոր փուլ է մտնում»։ «Եթե նրանք որքան հնարավոր է շուտ չձերբազատվեն դրանից, այդ հիվանդությունը ներսից կքայքայի Եվրոպան»,- ասել է նա։ Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս «հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»։ Ֆրանսիան դրանից հետո հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհդրակցությունների համար։ Իր հերթին, Մակրոնն Էրդողանի խոսքերը որակել է վիրավորանք և հայտարարել, որ նա չափերն անցել է։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Ֆրանսիան ընդգծել էր, որ թուրքական կողմից աջակցության և ցավակցության ուղերձներ չեն ստացել՝ կապված Սամուել Պատիի մահվան հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |