Թրամփ․ Ղարաբաղում հրադադարը պահպանվում է![]() 26 հոկտեմբերի 2020 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Ըստ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է, չնայած հայկական կողմը հոկտեմբերի 26-ի առավոտից հայտնում է պայմանավորվածության խախտման մասին։ Լրագրողի ճշտող հարցին Թրամփը պատասխանել է․ «Այն պահպանվում է, հրադադարի ռեժիմը պահպանվում է»։ Հոկտեմբերի 26-ի առավոտյան՝ ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի հայտարարված ժամից 45 րոպե անց, Ադրբեջանը լրջորեն խախտել է այն՝ հարձակվել, թիրախավորել խաղաղ բնակավայրեր, օրվա ընթացքում կիրառել փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր։ Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 26-ին Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ։ Սա կրակի դադարեցման շուրջ երրորդ պայմանավորվածությունն էր։ Նախկինում Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկու անգամ որոշել էին մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |