Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Լինարեսում23 փետրվարի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Լինարես-2009» շախմատի միջազգային գերմրցաշարի չորրորդ փուլում հաղթել է կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսին, որից կրել էր իր միակ պարտությունը անցած ամիս կայացած «Corus Chess» շախմատի մրցաշարում: Արոնյանը, խաղալով սպիտակներով, համառ պայքարում կարողացավ հասնել հաղթանակի` ստիպելով Դոմինգեսին հանձնվել պարտիայի 92 քայլում: Նշենք, որ չորս փուլերում հայ գրոսմայստերը հաղթել է աշխարհի չեմպիոն Անանդին ու Դոմինգեսին եւ ոչ ոքի է խաղացել նորվեգացի Կարլսենի ու ադրբեջանցի Ռաջաբովի հետ: Ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկն, իր հերթին, սեւերով հաղթեց Թեյմուր Ռաջաբովին ու չորս փուլից հետո շարունակում է Արոնյանի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փետրվարի 23-ին Լինարեսի շախմատի գերմրցաշարի մասնակիցների համար հանգստյան օր է: Հաջորդ օրը, փետրվարի 24-ին 5-րդ փուլում Արոնյանը ուժերը կչափի չինացի շախմատիստ Վան Յուէի հետ: 4 փուլի արդյունքները. Լեւոն Արոնյան` Հայաստան-Լեյներ Դոմինգես` Կուբա-1:0 Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Ալեքսադնր Գրիշչուկ` Ռուսաստան-0:1 Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Վան Յուէ` Չինաստան-1:0 Մագնուս Կարլսեն` Հոլանդիա-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5 4 փուլի դասավորթյունը` Արոնյան, Գրիշչուկ-3-ական միավոր: Կարլսեն, Իվանչուկ-2-ական միավոր: Դոմինգես-1,5 միավոր: Ռաջաբով, Վան Յուէ-1-ական միավոր: 5-րդ փուլի զույգերը`Գրիշչուկ-Կարլսեն, Վան Յուէ-Արոնյան, Իվանչուկ-Անանդ, Դոմինգես-Ռաջաբով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |