ՀՀ ֆինանսների նախարարությունը վերանայել է 2020-ի համար տնտեսական աճի անկման վերաբերյալ կանխատեսումը՝ 2.6%-ից մինչև 6.8%։ Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։
Ըստ նախարարի՝ 2020-ի պետբյուջեով համախառն ներքին արդյունքը նախատեսվում էր 7 տրիլիոն 95 մլրդ դրամի սահմանում, սակայն հոկտեմբերին ակնկալվող կանխատեսումը նվազեցվեց մինչև 6 տրիլիոն 170 մլրդ դրամ։
Ջանջուղազյանը նշել է, որ կառավարությունը փորձել է այնպիսի ծրագիր մշակել, որը հնարավորություն կտա արագ վերականգնում ունենալ և ապահովել դրա համար անհրաժեշտ հատկացումների մակարդակը։
Նախարարը նշել է նաև, որ պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ համեմատ 2020-ին կկազմի 65%, իսկ 2021-ին կնվազի մինչև 63.2%։
2021-ի համար կանխատեսվում է 4.6% աճ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։