23 փետրվարի 2009 - 19:05 AMT
«Գանձասար» ՖԱ ոչ ոքի է խաղացել Բահրեյնի երիտասարդական հավաքականի հետ
Հայկական «Գանձասար» ՖԱ Գուրբանգուլա Բերդիմուհամեդովի` «Թուրքմենստանի նախագահի գավաթի» համար անցկացրած երկրորդ հանդիպմանը ոչ ոքի է խաղացել Բահրեյնի երիտասարդական հավաքականի հետ: Հայաստանի բրոնզե մեդալակիրն իր առաջին հանդիպումը Թաջիկստանի փոխչեմպիոնի` «Պարվոզ» ֆուտբոլային ակումբի հետ նույնպես ոչ ոքի է ավարտել` 0:0:

Հայաստանի ֆուտբոլային առաջնության բրոնզե մեդալակիրը խմբային փուլում իր վերջին հանդիպումը կանցկացնի Թուրքմենիայի չեմպիոն «Աշխաբադ» ՖԱ հետ, որը մեկ խաղից հետո 3 միավոր ունի իր հաշվում:

Այդպիսով, երկու հանդիպումներից հետո «Գանձասարն» ունի 2 միավոր, Բահրեյնի երիտասարդական հավաքականը հայկական ակումբի հետ ոչ ոքիի շոնրհիվ 1 միավոր է հավաքել:

B խմբում երկրորդ փուլի հանդիպումը «Պարվոզ» եւ «Աշխաբադ» ակումբների միջեւ կկայանա այսօր երեկոյան: