RSF․ 80 լրագրող Ադրբեջանի կրակի պատճառով չի կարողանում դուրս գալ ԼՂ-ից

RSF․ 80 լրագրող Ադրբեջանի կրակի պատճառով չի կարողանում դուրս գալ ԼՂ-ից

PanARMENIAN.Net - Տեղացի ու օտարերկրացի 80 լրագրող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց չի կարողանում մեկնել Հայաստան ադրբեջանական կողմի կրակի պատճառով, թվիթերյան իր էջում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF)։

Կազմակերպությունից հայտնել են, որ լրագրողները Ստեփանակերտում են մնացել ու դիմել են ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին ու Ադրբեջանին՝ հնարավորն անելու ու խաղաղ բնակչության տարհանումը թույլ տալու կոչով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---