Հայաստանում ԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցման բաց մրցույթ է հայտարարված

PanARMENIAN.Net - Պատվիրատուն` Պետական գնումների գործակալությունը, որը գտնվում է ՀՀ ք. Երեւան, Կոմիտասի պ. 54/բ հասցեում, հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Հայաստանի Հանրապետությունում Ատոմային էլեկտրակայանի նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման նպատակով Կառավարման ծառայությունների»» պետական գնման պայմանագիր:



Գնման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման նպատակով Կառավարման ծառայությունները: Կնքվելիք պայմանագրի կատարման ժամկետը` պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչ- պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը: «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի պայմանների համաձայն` մրցույթի հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից:



Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին մինչ- սույն հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված` 58-րդ օրը, ժամը 14.30-ը: Մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվում է վճար` 900 ՀՀ դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի «Արդշինինվեստբանկ», Հ/Հ 247230066158 «Բեջ-Գալ» ՍՊԸ: Պատվիրատուն պարտավորվում է պահանջվող վճարի անդորրագիրն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը ու նշված վճարի հաշվին կատարված ծախսերի անդորրագիրը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձին:



Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Պետական գնումների գործակալություն, հասցեն` ՀՀ ք. Եր-ան Կոմիտասի պ. թիվ 54/բ շենք, N 115 սենյակ` մինչ- սույն հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված 60-րդ օրվա ժամը 14.30-ն - դրանք պետք է կազմված լինեն հայերեն -/կամ ռուսերեն -/կամ անգլերեն լեզուներով: Մասնակիցների որակավորման տվյալների` մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթեր:



Հայաստանի ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ, շահագործման է հանձնվել 1976թ.: Ներկայումս գործում է միայն կայանի երկորդը բլոկը, որի հզորությունը կազմում է 407,5 ՄՎտ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---