6 նոյեմբերի 2020 - 10:30 AMT
«Դժոխքի ձոր». Ոչնչացվել է մոտ 10 միավոր տեխնիկա՝ նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ

Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացվել է մոտ 10 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։ ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել։

ՊԲ-ն շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։