ATP վարկանիշով Դավիթ Նալբանդյանը իջել է երկու հորիզոնականով

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը փետրվարի 23-ին Թենիսիստ-պրոֆեսիոնալների Ասոցիացիայի կողմից հրապարակված վարկանիշային ցուցակում իջել է 10-ից 12-րդ տեղը: Նման անկումը պայմանավորված է վերջերս արգենտինացի թենիսիստի անհաջող ելույթներով:



Թենիսիստների առաջատար տասնյակում գրեթե ոչ մի փփոխություններ տեղի չեն ունեցել: Ցուցակը, նախկինի պես, գլխավորում է իսպանացի Ռաֆայել Նադալը: Երկրորդը Ռոջեր Ֆեդերերն է, երրորդ տեղը զբաղեցնում է Նովակ Ջոկովիչը:



Նշենք, որ Նալբանդյանը, Բուենոս-Այրեսում դուրս գալով 600 հազար դոլար մրցանակային ֆոնդով թենիսային առաջնության կիսաեզրափակիչ, լինելով այդ առաջնությյան գործող չեմպիոն, պարտություն կրեց իր հայրենակից Հուան Մոնակոյից` այդպիսով կորցնելով ATP-ում ունեցած միավորները:



ATP վարկանիշով առաջին 12 թենիսիստները`



Միավորներ

1. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 14510

2. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 11000

3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 9010

4. Էնդի Մյուրրեյ (Մեծ Բրիտանիա) - 7460

5. Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) - 4955

6. Էնդի Ռոդդիկ (ԱՄՆ) - 4660

7. Հուան Մարտին (Արգենտինա) - 4290

8. Սիմոն Ժիլ (Ֆրանսիա) - 3945

9. Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) - 3480

10. Գաել Մոնֆիլս (Ֆրանսիա) - 3340

11. Ժո-Ուիլֆրիդ Տսոնգա (Ֆրանսիա) - 3300

12. Դավիդ Նալբանդյան (Արգենտինա) - 3245
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---