Գերմանիայի Բունդեսթագում պահանջում են արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը![]() 6 նոյեմբերի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը առաջարկել է երկրի տարածքում արգելել թուրքական «Գորշ գայլերի» ու դրա արբանյակ խմբավորումների գործունեությունը։ Նրանց նախաձեռնությանը հավանություն է տվել նախ երկրի Կանաչների կուսակցությունը, ապա դրան միացել է նաև կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը։ «Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի երկրում «Գորշ գայլերի» գլխավոր հովանցող կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը»,- նշել է Դաղդելենը, փոխանցում է DuvaR-ը: Դաղդելենը հայտնել է, թե ADÜTDF-ը ծայրահեղ աջ և ազգայնական խոշոր կազմակերպություն է ու տարբեր գնահատականներով ունի մոտ 7000 անդամ և 170 լոկալ ասոցիացիա։ Պատգամավորի խոսքով՝ այդ կազմակերպությունը նպատակ ունի քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով Գերմանիայում հասարակությանը մասնատել ու բևեռացնել։ «Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ միասին սերտ կապեր ունեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ, որոնք հետապնդում և ահաբեկում են նրանց, ովքեր իրենց հետ համամիտ չեն»,-հայտարարել է Դաղդելենը: Նա նշել է նաև, որ զրոյական հանդուրժողականություն պետք է լինի իսլամիստական և ֆաշիստական կազմակերպությունների նկատմամբ և հենց դրա համար իրենք պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Մուսա Դարմանեն 2020թ. նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ Ֆրանսիայում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |