Greenberg Traurig լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ![]() 7 նոյեմբերի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի կառավարության հետ։ Դա արվել է ամերիկահայ ակտիվիստների ճնշմամբ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ընկերությունը ներքին շրջանառության նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 29-ից խզել է հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը ևս չի ցանկացել մեկնաբանել իրավիճակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Beringer AERO ընկերությունը հայտարարել է թուրքական անօդաչու թռչող սարքերին մատակարարումները դադարեցնելու մասին։ Հոկտեմբերի 5-ին ամերիկյան Trimble Navigation ընկերությունը, որը թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար GPS-ներ է արտադրում, ևս հայտարարել էր մատակարարումները դադարեցնելու մասին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |