Օհանյան․ Տրամադրությունս մարտական է, պարտավորության շրջանակում խնդիրներ եմ կատարում

Օհանյան․ Տրամադրությունս մարտական է, պարտավորության շրջանակում խնդիրներ եմ կատարում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավոր չէ, նա իրեն հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կերպով, կատարում է համապատասխան խնդիրներ, փոխանցում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ տրամադրությունը մարտական է։

«Պատերազմն ունի իր առանձնահատկությունները, ինչու չէ, նաև՝ պատերազմական գործողությունների դժվարությունները, դաժանությունները, բայց այդ ամենը մեր հայրենիքի, նաև արցախյան հատվածի պաշտպանության համար է։ Խոնարհվում եմ բոլոր զոհված տղաների և վիրավորների առջև, որոնց մեջ նաև հենց ինձ մոտ կանգնած շատ մարդիկ կան», - ասել է Օհանյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն Օհանյանի վիրավորման մասին կեղծ լուրեր էին հրապարակել։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում, իսկ «Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն, ինքը ողջ-առողջ է»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---