Արցախցի դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը պետք է գրանցվեն հարակից դպրոցում

Արցախցի դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը պետք է գրանցվեն հարակից դպրոցում

PanARMENIAN.Net - Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը պետք է գրանցվեն իրենց բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու։

1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

5-րդ դասարանից սկսած՝ աշակերտները կմասնակցեն հեռավար ուսուցման: Իսկ ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։

«Երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---