7 նոյեմբերի 2020 - 19:30 AMT
Հիշեցում․ Առանց անցաթղթի Արցախ մտնելն արգելվում է

Հատուկ անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայր և Արցախ մուտքն արգելվում է։ Այս մասին հիշեցրել է ոստիկանությունը՝ կոչ անելով բոլորին պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները։

Նշվում է, որ զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն կառավարության տրամադրած հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։