ԱՆ․ Առաջնահերթությունը կտրվի պատերազմից տուժածների բուժօգնությանը

ԱՆ․ Առաջնահերթությունը կտրվի  պատերազմից տուժածների բուժօգնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական կազմակերպությունում առաջնահերթություն կտրվի ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին բուժօգնության ցույց տալուն, հիվանդանոցներում մշտապես պետք է ազատ մահճակալներ ունենալ՝ զինծառայողների սպասարկումն անխափան և ժամանակին կազմակերպելու համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 6-ին հրաման է ստորագրել ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական կազմակերպություններում բուժօգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ։

Բուժհաստատություններում օգնությունն ու սպասարկումը կկազմակերպվի ըստ առաջնահերթության՝ հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---