Պուտինն ու Մակրոնը ԼՂ իրավիճակն են քննարկել

Պուտինն ու Մակրոնը ԼՂ իրավիճակն են քննարկել

PanARMENIAN.Net - ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը լուրջ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից բերված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ, փոխանցում են պաշտոնական Կրեմլից։

Թուրքիայի անմիջական աջակցությամբ ԼՂ-ի դեմ կռվող վարձկաններ են բերվել Սիրիայից ու Լիբիայից։

Նշվում է, որ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է կրակի արագ դադարեցման և բանակցությունների վերսկսման ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերի մասին, որոնք նպատակ ունեն ապահովել քաղաքական-դիվանագիտական լուծում:

Վերահաստատվել է երկկողմ տրամադրվածությունը շարունակելու Ռուսաստանի ու Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Երկու նախագահի միջև հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Ֆրանսիայում ավելի վաղ տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված` կողմերն ընդգծել են իրենց վճռականությունը` պայքարելու ահաբեկչության դեմ իր բոլոր դրսևորումներով:

Ֆրանսիան ու ՌԴ-ն ԼՂ հարցի բանակցային կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են։ Պատերազմի ընթացքում երկու երկիրն էլ հումանիտար հրադադարի միջնորդություն է ներկայացրել, դրանք չեն պահպանվել ադրբեջանական կողմից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---