Ոչ պաշտոնական․ Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահի ընտրությունում![]() 7 նոյեմբերի 2020 - 22:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին։ CNN-ը, Associated Press-ը, FoxNews-ը, NBC-ն հաղորդում են, որ Ջո Բայդենը հավաքել է Ընտրիչների կոլեգիայի անհրաժեշտ 270 ձայնը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ունի ընդամենը 214 ձայն։ Ընտրված նախագահը լինելու է 46-րդն ԱՄՆ պատմության մեջ: Որոշ նահանգներում, այդ թվում` Փենսիլվանիայում դեռ չի ավարտվել ձայների հաշվարկը, Թրամփը դեմոկրատներին մեղադրում է ընտրակեղծարարությունների համար։ Բայդենը թվիթերում գրել է, որ իր համար մեծ պատիվ է երկրի առաջնորդ ընտրվելը, և խոստացել նախագահ լինել իրեն ընտրած և չընտրած բոլոր ամերիկացիների համար։ Ավելի վաղ հանրապետական Թրամփը գրել էր, որ ինքն է հաղթել ընտրություններում։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |