Պուտինն ու Էրդողանը մանրակրկիտ քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում![]() 7 նոյեմբերի 2020 - 23:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում «մանրակրկիտ քննարկել են» իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, հայտնում է Կրեմլի կայքը: «ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ կապերի նպատակն էր ռազմական գործողությունների դադարեցման տարբերակներ փնտրել ու անցնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման փուլ: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ պատրաստակամ են գործակցել՝ հիմնահարցը խաղաղ լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սա ՌԴ ու Թուրքիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցը չէ այս հարցով: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ԼՂ հարցը քննարկել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, երկուստեք լուրջ մտահոգություն էր արտահայտվել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից բերված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |