Պեսկով․ ԼՂ-ում դիտարկման կենտրոն ունենալու Թուրքիայի ցանկությունը տարբերվում է ՌԴ տեսլականից

Պեսկով․ ԼՂ-ում դիտարկման կենտրոն ունենալու Թուրքիայի ցանկությունը տարբերվում է ՌԴ տեսլականից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում դիտարկման կենտրոնի տեղակայման մասին Թուրքիայի հայտարարությունը հակասում է Կրեմլի պատկերացումներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա չի համապատասխանում մեր պատկերացմանը», - ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ԼՂ-ում հրադադարի պահպանման դիտարկման կենտրոնը նախատեսվում է տեղակայել Ադրբեջանի կողմից գրավված տարածքում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---