Թուրքիայի խորհրդարանում քուրդ պատգամավորին զրկել են ձայնի իրավունքից այն պատճառով, որ նա խոսում էր իր մայրենի լեզվով

PanARMENIAN.Net - Թուրքիայի Պետական հեռուստատեսությունը դադարեցրել է քրդամետ Դեմոկրատական հասարակության կուսակցության (DTP) առաջնորդ Ահմետ Թյուրքի ելույթի հեռարձակումը, որը խոսում էր քրդերեն լեզվով: TRT հեռուստաընկերությունը, որն ուղիղ եթերով ցուցադրում էր Թյուրքի ելույթը, դադարեցրեց հեռարձակումն անմիջապես այն բանից հետո, երբ նա սկսեց խոսել քրդերենով: «Մայրենի լեզվի օրը ես ցանկանում եմ շարունակել իմ ելույթը քրդերենով»,- ասել է Ահմետ Թյուրքը: Հեռուստաալիքի ներկայացուցիչը հայտնել է, որ հեռարձակումն ընդհատվել է Սահմանադրության խախտման հետ կապված, որի համաձայն մեջլիսի ամբիոնից թույլատրվում է խոսել միայն պաշտոնական լեզվով` թուրքերենով:



Հունվարին Թուրքիայում քրդական փոքրամասնության մշակույթի զարգացման համար բացվեց քրդական հեռուստաալիք, հաղորդում է Reuters-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---