Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ Covid-19 է ախտորոշվել![]() 18 նոյեմբերի 2020 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը կորուստներով է մոտենում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը՝ 4 ֆուտբոլիստի մոտ Covid-19 է ախտորոշվել, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում է 19 ֆուտբոլիստ. Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Անդրանիկ Ոսկանյան – «Վան» Կիսապաշտպաններ. Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Հակոբ Հակոբյան - «Ուրարտու» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը: Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |