18 նոյեմբերի 2020 - 17:06 AMT
ԱՄՆ դեսպանը Մարուքյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներին աջակցությունը

Նոյեմբերի 18-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։

ԱՄՆ դեսպանը ներկայացրել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ կուսակցության հանդիպումները շարունակվում են։