Մարուքյան․ Հակոբյանի բացահայտումներից հետո ՀՀ ղեկավարությունը չի կարող շարունակել պաշտոնավարել![]() 19 նոյեմբերի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»,-ասվում է գրառման մեջ։ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն ասուլիսում հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 70%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով, այստեղ «հանցագործություն է կատարվել», երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրման բարդ գործընթացը և կամավորականներին առաջնագիծ ուղարկել։ Ըստ նրա՝ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար ու գիտեն, որ գալու է ժամանակը, որ պատասխան են տալու, ձայնագրել են այս խոսակցությունը։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նոյեմբերի 18-ին։ Հակոբյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |