Ջուլֆալակյան․ Կապիտուլյացիայից անցել է մոտ 10 օր, բայց դեռ ոչ մեկ չի պատժվել![]() 19 նոյեմբերի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ամբողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը՝ նշելով, որ արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին։ «Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից»,-նշել է Ջուլֆալայանը։ Նրա խոսքով՝ կապիտուլյացիայից անցել է մոտ 10 օր, սակայն դեռ ոչ մեկը չի պատժվել։ «Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել… Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, որոնք ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։ Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»,- գրել է նախկին պատգամավորը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հանձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |