Դատարանը մերժել է Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը![]() 19 նոյեմբերի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է ազատամարտիկ, Սիսիանի կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նոյեմբերի 14-ին Աշոտ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել էին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով: Հետագայում բոլորն ազատ էին արձակվել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հանձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |