«Լինարես-2009». Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել չինացի շախմատիստ Վան Յուէի հետ25 փետրվարի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Շախմատի «Լինարես-2009» միջազգային գերմրցաշարի 5-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չինացի շախմատիստ Վան Յուէի հետ պարտիան ավարտել է ոչ ոքի: 5-րդ փուլի բոլոր մնացած հանդիպումները նույնպես ավարտվել են ոչ ոքի, ինչի արդյունքում փոփոխություններ տեղի չեն ունեցել մրցաշարային աղյուսակում. առաջնորդների թվում են Արոնյանն ու Գրիշչուկը:«Լինարես-2009» 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը կհանդիպի ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 5-րդ փուլի արդյունքներն են. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)- Մագնուս Կարլսեն ( Հոլանդիա) - 0,5:0,5 Վան Յուէ ( Չինաստան) - Լեւոն Արոնյան ( Հայաստան)-0,5:0,5 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-0,5:0,5 Լենյեր Դոմինգես (Կուբա)- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-0,5:0,5 Դասավորությունը 5 փուլերից հետո. Արոնյան, Գրիշչուկ- 3,5-ական միավոր, Անանդ -3 միավոր, Կարլսեն, Իվանչուկ- 2,5-ական միավոր, Դոմինգես-2 միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-1,5-ական միավոր: 6-րդ փուլի զույգերն են` Գրիշչուկ-Արոնյան, Կարլսեն-Անանդ, Իվանչուկ-Դոմինգես, Վան Յուէ-Ռաջաբով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |