Փաշինյան. Տրանսպորտային ապաշրջափակումը կփոխի տարածաշրջանի զարգացման տրամաբանությունը![]() 25 նոյեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ձեռք բերված տրանսպորտային ապաշրջափակման քաղաքական պայմանավորվածությունը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական իրավիճակը, տնտեսական զարգացման տրամաբանությունը, հայտարարել է վարչապետ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Նոյմեբերի 10-ի համատեղ հայտարարությամբ ֆիքսվում էր, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ մարմինները: «Սա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է դրա վրա կենտրոնանանք, քանի որ երբ խոսում ենք տնտեսական կայունության մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք»,-ասել է Փաշինյանը՝ մեկնաբանելով համաձայնության այդ կետը: Վարչապետը նշել է, որ այժմ տնտեսական ծանր իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և տրանսպորտային ապաշրջափակման այդ քաղաքական համաձայնությունը կարող է ոչ միայն տնտեսական իրավիճակ փոխող ելակետ դառնալ, այլև փոխել տարածաշրջանի տնտեսական զարգացման տրամաբանությունը: «Հույս ունեմ, որ այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են հայտարարության մեջ, մենք կկարողանանք կյանքի կոչել: Մասնավորապես, ես նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթուղիների և այլնի ապաշրջափակումը»,-հայտարարել է վարչապետը: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |