Երեւանում կայացել է Ջավախեթիում Թբիլիսիի քաղաքականության դեմ ուղղված ցույց25 փետրվարի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնի, Ջավախք հայրենակցական միության, «Երկիր» հայրենադարձության եւ յուրացման հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ Երեւանի` Հայաստանում Վրաստանի դեսպանության շենքի դիմաց կայացել է բողոքի զանգվածային ցույց: Ցույցի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Սամցխե-Ջավախեթիում ձերբակալված հայ ակտիվիստներին, հարգել եւ պաշտպանել շրջանի հայ բնակչության իրավունքները, շուտափույթ կերպով լուծել Հայ Առաքելական Եկեղեցու Վրաց թեմի իրավաբանական կարգավիճակի եւ Սամցխե-Ջավախեթիի տարածքում հայերենը երկրորդ պետական լեզու հռչակելու հարցերը: «Մենք բարեկամաբար ենք տրամադրված Վրաստանի հանդեպ, բայց երկրի խորհրդարանը պետք է հաշվի առնի հայկական համայնքի իրավունքները: Մենք պահանջում ենք, որպեսզի Վրաստանը ճանաչի հայերենը որպես Ջավախքի տարածքի երկրորդ պետական լեզու»,- հայտնել է Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:Ցույցին, որն արտոնվել էր Երեւանի քաղաքապետարանի կողմից, ներկա էին 500-600 հոգի, որոնց մեջ կային զանազան երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսանողները ցուցապաստառներ էին կրում` «Հարգե'ք հայկական համայնքի իրավունքները», «Վե'րջ տվեք ազգային խտրականությանը», «Ջավախքն իմ հայրենիքն է» կարգախոսներով: Ցույցի մասնակիցները ընդգծել են, որ չեն ցանկանում հայ-վրացական հարաբերությունների լարման աճ, բայց միեւնույն ժամանակ Թբիլիսիից պահանջում են հարգել սեփական երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքները: «Ուսանողությունը չի կարող Ջավախքում կրթություն ստանալ վրացերենին չտիրապետելու պատճառով, բայց դրանում հայերի մեղքը չկա: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, եւ մենք մի անգամ չէ, որ վրացական իշխանություններին առաջարկել ենք Ջավախքում բուհ բացել հայ ուսանողների համար, բայց մեր պահանջը պատասխան չի ստացել»,- հայտնել է Շիրակ Թորոսյանը: Նա նշել է, որ Ջավախքի հայերի խնդիրն աստիճանաբար բարդանում է, վրացիները պակաս հանդուրժող են դառնում: Միջոցառման կազմակերպիչները հատուկ հայտարարություն էին նախապատրաստել, որն անձամբ ներկայացրին Հայաստանում Վրաստանի դեսպանին, որը խոստացավ փոխանցել ակտիվիստների պահանջները վրացական իշխանություններին:-ապ- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |