Սոթքի հանքավայրի մի մասն Ադրբեջանին կանցնի![]() 26 նոյեմբերի 2020 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Քարվաճառում դարպասները տեղադրվել էին ժամանակավոր. սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրով։ Այս մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հանքավայրն ամենախոշոր ոսկու հանքն է ՀՀ-ում՝ ավելի քան 130 տոննա ոսկու ու 170 տոննա արծաթի պաշարներով։ Այն պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությանը։ «Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։ Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |