Դեկտեմբերի 1-ին Պաշտպանության բանակի արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է երկու զինծառայող։
Զոհված զինծառայողներն են Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը։ Երկուսն էլ ժամկետային զինծառայող էին, ծնված 2001-ին։
ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: