ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՆՖԵՐԱՆՍ «ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին «Ժողովրդավարությունն այսօր» ոչ կառավարական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հնարապետության ԱԳՆ-ի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաք` Ստեփանակերտում կանցկացնի կոնֆերանս «Լեռնային Ղարաբաղի կանայք հանուն խաղաղության եւ խաղաղ համակեցության» խորագրով: Կոնֆերանսը կբացի ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԼՂՀ պաշտոնական անձինք, տարածաշրջանի հասարակական եւ Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչները: Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն խաղաղության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում կանանց դերի, հումանիտար իրավունքի եւ հակամարտության գոտիներում դրա կիրառման հարցերը, ինչպես նաեւ կվերլուծվեն պատերազմի հետեւանքները եւ խաղաղ գոյակցության հեռանկարները:
 Ուշագրավ
---