3 դեկտեմբերի 2020 - 11:12 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1277 նոր դեպք կա և 37 մահ

Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 138,508-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1277-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 37 դեպք է գրանցվել, որից 26-ը՝ կորոնավիրուսից, 11-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2254 դեպք կա, այլ պատճառով՝ 578։

Ապաքինվել է ևս 1433 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 113,228 է։ Փաստացի բուժվողների թիվը 22,448 է։

Մեկ օրում թեստավորվել է 3453 մարդ, ընդհանուր առմամբ, 519,445 թեստ է արվել: