Տոնոյան․ Ռազմական դրության պայմաններում վարչապետի իմպիչմենտն անհնար է, բայց «տեխնիկական խնդիրները լուծվելու են»![]() 3 դեկտեմբերի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ռազմական դրության պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպինչմենտը կազմակերպելը տեխնիկապես անհնար է, սակայն «տեխնիկական խնդիրներն առաջիկայում լուծվելու են», հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Հայաստանում սեպտեմբերի 27-ից ռամական դրություն է՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով։ Երկրում ռազմական դրությունը շարունակվել է նաև պատերազմի դադարեցումից հետո՝ որոշ մեղմացումներով։ Պատգամավորի խոսքով՝ իրենք հասնելու են Փաշինյանի հրաժարականին՝ ԱԺ գործիքակազմով ու հանրության ճնշմամբ։ Տոնոյանը խոսել է նաև ընդդիմության միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մասին, հայտնելով, որ նա առաջիկա հանրահավաքին կներկայացնի ճանապարհային քարտեզը: «Մենք լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում ունենք հայրենասիրությամբ, ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, որոնք գիտակցում են ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունն այլևս որևէ կերպ չի կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացի, ներկայացնել երկրի տնտեսությունը», - ասեկ է պատգամավորը: ՀՀ-ում 17 կուսակցություն պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականն ու այդ պահանջով նոյեմբերի 10-ից ցույցեր իրականացնում մայրաքաղաք Երևանում։ Դեկտեմբերի 3-ին կուսակցությունները հայտարարել էին, թե իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, ՊՆ նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանն է։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |