5 դեկտեմբերի 2020 - 15:35 AMT
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան սպառազինության և ռազմատեխնիկայի վաճառքը Թուրքիային։ Դա հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական գործերով օգնական Քլարկ Կուպերը։

«Կոնգրեսի կողմից Թուրքիայի զենքի վաճառքի կասեցում կա, այո»,-ասել է նա՝ ձեռնպահ մնալով հավելյալ մեկնաբանություններից, գրում է ՏԱՍՍ-ը։

Օգոստոսին ամերիկյան Defense News-ը հայտնել էր, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ոչ հրապարակավ արդեն 2 տարի է` արգելափակում է Անկարային զենի և ռազմատեխնիկայի վաճառքի բոլոր խոշոր պայմանագրերի վերաբերյալ բանաձևերը։ Այդպիսով Կոնգրեսի անդամները փորձում են ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ՝ ստիպելով վերջինիս հրաժարվել ՌԴ-ից գնված հրթիռազենիթային Ս-400 համակարգերից։ Հոկտեմբերին Թուրքիան իր հերթին ասել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ս-400-ներից։