ԶԼՄ․ Ստամբուլում ձերբակալված ՆՏՎ-ի լրագրողներին լրտեսության մեջ կարող են մեղադրել![]() 7 դեկտեմբերի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ձերբակալված ռուսական ՆՏՎ-ի լրագրողներին լրտեսության մեջ կարող են մեղադրել, գրում է ՌԻԱ Նովոստին թուրքական աղբյուրի վրա հղումով։ «Որքան ինձ հայտնի է, գործը վարույթ չի ընդունվել»,- ասել է աղբյուրը։ ՆՏՎ հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի ձերբակալության մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 6-ին։ Ըստ թուրքական ԱԳՆ-ում աղբյուրի, նրանք հավատարմագրում չունեին և նկարահանում էին մի շրջան, որտեղ գտնվում է Baykar Savunma մարտական անօդաչու սարքերի արտադրությունը։ Ստամբուլի իշխանությունները հաստատել են, որ լրագրողները ձերբակալվել են չարտոնված նկարահանման համար։ Նրանք կալանքի տակ կմնան առաջիկա 3 օրը։ Կրեմլն իր հերթին հույս է հայտնել, որ ռուս լրագրողների ձերբակալության միջադեպը Թուրքիայում կկարգավորվի, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մոտ ապագայում ազատ կարձակվեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |