«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Խնձորեսկի գյուղապետն իրեն հայտնել է՝ գյուղը 600 մ հեռավորության վրա է ադրբեջանցիներից, այդպես է նաև այլ գյուղերում։
Նրա խոսքով՝ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները պաշտպանում են գյուղերի բնակիչները, գյուղապետերը:
Ըստ Զոհրաբյանի՝ եթե վերականգվում է խորհրդային սահմանը, ապա ինչու Հայաստանը չի վերադարձնում Արծվաշենը:
«Պարզվեց մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթվա պատերազմի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները Բայրաքթարների (անօդաչու թռչող սարքերի,- խմբ․) դեմ պայքարեցին 44 օր: Այս իշխանությունը չի կարող զբաղվել անգամ ռազմագերիների հարցերով: Մեր ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում է ՌԴ-ն, Հայաստանի իշխանության որևէ կառույց դե ֆակտո ներգրավված չէ այդ գործընթացում»,- ասել է պատգամավորը։
Զոհրաբյանի խոսքով՝ միակ ելքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղ ճանապարհով հեռանալն է։