Լավրով․ ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ ԼՂ-ում հումանիտար կենտրոն ստեղծելու հարցը քննարկվում է![]() 7 դեկտեմբերի 2020 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աջակցության ցուցաբերման կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳ նախարարը հայաստանցի իր գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը նշել է, որ այս պահին կենտրոնի հետ կապված քննարկվում են գործնական որոշ հարցեր, իսկ կենտրոնի աշխատանքներում ներգրավված են լինելու ռուսաստանյան մի շարք նախարարություններ։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ միջպետական ճանապարհների ապաշրջափակումը կնպաստի երկրների տնտեսական զարգացմանը։ «Մենք միակամ ենք այն հարցում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը տալիս է բոլոր հնարավորությունները Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար՝ արդարության հիմքի վրա՝ հօգուտ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հրադադարն արդեն պահպանվում է գրեթե մեկ ամիս, շարունակվում է փախստականների վերադարձը, կա առաջընթաց զոհերի մարմինների, գերիների փոխանակման հարցում, զոհվածների մարմինների, անհետ կորածների որոնողական աշխատանքներում»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության կարևորությունը։ Հայաստանի ԱԳ նախարար Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն այցով Մոսկվայում է։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումների կոորդինացիայի վերաբերյալ հարցեր։ Ընթերցեք նաև․ Այվազյանը՝ Լավրովին․ Կարևոր է գերիների փոխանակումը՝ նրանց հանդեպ դաժանությունների լույսի ներքո ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |