WBO վարկածով նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը հաղթանակ է տարել Կիրկոր Կիրկորովի հանդեպ26 փետրվարի 2009 - 20:45 AMT PanARMENIAN.Net - WBO վարկածով թեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ուզբեկական բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը Universum պրոմոուտերական ընկերության 25-ամյակին նվիրված հոբելյանական շոուի ժամանակ մենամարտել է բուլղարացի Կիրկոր Կիրկորովի հետ: Վեց ռաունդ տեւած մենամարտում 41-ամյա բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանին հաղթանակ տվեցին ըստ միավորների: Այդ մասին ասվում է boxing.de կայքում տեղակայված տեղեկատվության մեջ:Արթուրն առաջին անգամ ռինգ դուրս եկավ այն բանից հետո, երբ 2004թ. ավարտել էր իր կարիերան: Արթուր Գրիգորյանը թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրել է 9 տարի շարունակ (1996-2004): Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա անցկացրել է 38 մենամարտ եւ հաղթանակ է տարել դրանցից 37-ում, իսկ մեկում պարտություն է կրել այդ ժամանակ դեռեւս չպարտված բրազիլացի Ասելինե Ֆրեյտասից: Սպորտային կարիերան ավարտելուց հետո Արթուր Գրիգորյանը մնաց Universum ընկերությունում` աշխատելու որպես մարզիչ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |