Covid-19-ի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի փորձարկմանը 38,000 մարդ է մասնակցել. 6-ը մահացել են![]() 9 դեկտեմբերի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած պատավաստանյութի փորձարկման հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 6 մահ է գրանցվել, որոնցից 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը փոխանցում է՝ փորձարկումներին մասնակցել է 38,000 մարդ։ Պացիենտներից մեկն ունեցել է գիրություն և աթերոսկլերոզ, մահացել է առաջին դեղաչափից երեք օր անց, մեկ այլ պացիենտի սիրտը կանգ է առել 60 օր անց՝ երկրորդ դեղաչափից հետո։ Պլացեբո ստացածներից երկուսի մահվան պատճառը չի հաստատվել, մյուս երկուսը մահացել են ինֆարկտից և ինսուլտից։ Մահացածներից երեքը 55 տարեկանից մեծ են։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել էր Pfizer/BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը: Նշվում էր, որ այն ցույց է տվել անվտանգության համապատասխան մակարդակ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |