Վատիկանը պատրաստ է աջակցել ԼՂ-ում հայ մշակութային ժառանգության պահպանմանը

Վատիկանը պատրաստ է աջակցել ԼՂ-ում հայ մշակութային ժառանգության պահպանմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին, որը նշել է, որ Հայաստանում է որպես Հռոմի պապի ներկայացուցիչ։

Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանման, մարդասիրական մի շարք խնդիրներ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ ժառանգության պահպանմանը:

Նախագահը և արքեպիսկոպոսն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին:

 Ուշագրավ
---