250,000 դրամ՝ Արցախում պատերազմի հետևանքով տունը կորցրած յուրաքանչյուր քաղաքացու![]() 10 դեկտեմբերի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածություններից իրենց բնակելի տները կորցրած քաղաքացիներն ընտանիքում յուրաքանչյուր անձի համար 250,000 դրամ աջակցություն կստանան, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ 250,000 դրամի աջակցությունը տրամադրվելու է նաև անչափահասներին։ Նախարար Առաքելյանը հիշեցրել է, որ աջակցության ծրագիր կա նաև բնակավայրը կորցրած քաղաքացիների համար։ Երկու ծրագրով՝ Արցախում բնակության վայր ունեցող քաղաքացիները շահառու կդառնան։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |