ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանը

ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանը

PanARMENIAN.Net - ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նա առաջադրվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից։

Քվեարկությունը կանցկացվի փակ և գաղտնի:

Ընտրվելու դեպքում Ղալումյանն այդ պաշտոնում կփոխարինի Վարազդատ Կարապետյանին, որը վայր է դրել մանդատը նոյեմբերի 25-ին ու ստանձնել Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

Վահե Ղալումյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---