Աղդամում ականի պայթյունից 1 ադրբեջանցի է մահացել, 2-ը՝ վիրավորվել![]() 14 դեկտեմբերի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Աղդամի շրջանի Շախբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունից 1 ադրբեջանցի է մահացել, 2-ը՝ վիրավորվել, տեղեկացրել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել են քաղաքացիականներ Թոգրուլ Վիլայաթ օղլու Ահմեդովն ու Ադրբեջանի ՊՆ զինծառայող, որի անունը չի հրապարակվել։ Մահացել է քաղաքացիական անձ Էլչին Գանբոյ օղլու Մամեդովը, գրում է «Վեստնիկ Կավկազա»-ն։ Պատահարի հանգամանքներն ուսումնասիրվում են։ Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի հսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանի Աշագի-Սեյիդախմեդլի գյուղում Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենան պայթել էր հակատանկային ականից։ Ադրբեջանի 5 քաղաքացի էր մահացել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |