ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրությունը չի հաստատվել![]() 17 դեկտեմբերի 2020 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը չի հաստատել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը նաև ԵՊՏՀ խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը ևս մեկ անգամ քննարկել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել է օրակարգից՝ այն ևս մեկ անգամ կքննարկվի: «Քննարկումը մեկ շաբաթվա ընթացքում կանցկացվի, և եթե իրավական տեսանկյունից հարցեր չառաջանան, կհաստատվի»,-ասել է փոխվարչապետը: Առաքելյանը նշել է, որ ավելի վաղ դատարանի կողմից եղել է որոշում ռեկտորի ընտրությունների իրականացումը կասեցնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: «Դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: Ընդ որում՝ երկու դատարանը եղել են առաջին ատյանի»,-տեղեկացրել է նա։ Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնին փոխարինել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների՝ «գրագողության» պատճառով։ Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |